Երրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
1. Շրջանաձև վազքուղով Գագիկը մեկ պտույտը վազում է 7 րոպեում, իսկ Սուրենը նույն շրջանը  հեծանվով անցնում է 5 րոպեում: Նրանք միաժամանակ նույն սկզբնակետից սկսում են շարժվել նույն ուղղությամբ: Շարժումը սկսելուց որքա՞ն ժամանակ հետո նրանք կհանդիպեն սկզբնակետում:
2. Հաջորդ տարին՝ 2020 թվականը, նահանջ տարի է: Ենթադրենք a, b, c բնական թվերը բավարարում են a*b*c=2020 պայմանին: Գտեք a+b+c արտահայտության հնարավոր ամենամեծ արժեքը:
3. Երկու թվերի գումարը S է: Նրանցից յուրաքանչյուրին գումարեցին 3 և  ստացված թվերը կրկնապատկեցին: Ստացված թվերը նորից գումարեցին: Գտեք այդ գումարը:
4. Եռանկյունը և շրջանագիծը ամենաշատը քանի՞ ընդհանուր կետ կարող են ունենալ:
5. x, y, z դրական թվերը բավարարում են xy=24, xz=48, yz=72 պայմաններին: Գտեք x+y+z արտահայտության արժեքը:
6. a, b, c թվերի համար հայտնի է, որ 1001c-2002a=4004 և 1001b+3003a=5005: Գտեք a, b, c թվերի միջին թվաբանականը:
7. Ենթադրենք՝ որևէ N թվի հուլիսին հինգ անգամ եղել է երկուշաբթի: Շաբաթվա օրերից ո՞րը հաստատ հինգ անգամ կլինի այդ թվականի օգաստոսին:
8. Երեք հաջորդական բնական թվերի արտադրյալը 8 անգամ մեծ է նրանց գումարից: Հաշվեք այդ թվերի քառակուսիների գումարը:
9. Առաջին 2019 հատ զույգ թվերը գումարել են իրար: Առաջին 2019 հատ կենտ թվերն էլ իրար են գումարել: Հաշվեք այդ գումարների տարբերությունը:
10. Ուռուցիկ բազմանկյան անկյունագծերի քանակը արտահայտվում է պարզ թվով: Քանի՞ կողմ ունի այդ բազմանկյունը:
Խնդիրները ընտրեց Գևորգ Հակոբյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy