«Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերների հմտությունների բարելավում՝ արդյունավետ և նորարարական ջերմոցային կառավարման նպատակով» ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը HSBC Հայաստան բանկի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերների հմտությունների բարելավում արդյունավետ և նորարարական ջերմոցային կառավարման նպատակով» ծրագիրը: 
 
Ծրագրի շրջանակներում հիմնադրամը նպատակ ունի ստեղծել հնարավորություններ մարզային ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերներին բարելավելու իրենց ջերմոցների արդյունավետությունն ու շահութաբերությունը՝ տրամադրելով նրանց գիտելիքներ ու հմտություններ նոր մեթոդների և առաջադեմ տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել ֆինանսավորում պետական սուբսիդավորման հետ մեկտեղ՝ անհրաժեշտ ներդրումների համար:
 
Ծրագիրն ուղղված է ՀՀ մարզերում բնակվող բոլոր այն ֆերմերներին, ովքեր.
  • ցանկանում են զբաղվել ջերմոցային տնտեսությամբ
  • արդեն իսկ ունեն փոքր ջերմոցային տնտեսություն (մինչև 1000 քմ տարածքով) 
Ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`
ՓՈՒԼ 1. Դիմորդների ընտրության փուլ
ՓՈՒԼ 2. Մասնակցություն տեխնիկական գիտելիքների և հմտությունների ձևավորման դասընթացների 
ՓՈՒԼ 3. Բիզնես մոդելավորման դասընթացներ՝ ջերմոցային տնտեսությունների զարգացման ուղղվածությամբ
ՓՈՒԼ 4. Ֆինանսավորում՝ արտոնյալ վարկերի տրամադրման միջոցով (պետական սուբսիդավորման հետ մեկտեղ)
ՓՈՒԼ 5. Շարունակական (առավելագույնը 5 տարի) աջակցություն՝ ֆինանսավորում ստացած ֆերմերներին, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:


Ծրագրին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է։

Հայտերի լրացման վերջնաժամկետն է 2022 թ-ի նոյեմբերի 15-ը։


Sign in to Google to save your progress. Learn more
Email *
Անուն, ազգանուն, հայրանուն *
Ձեր տարիքը՝ *
MM
/
DD
/
YYYY
Հեռախոսահամար *
ՀՀ որ մարզի բնակիչ եք։ *
Հասցե (քաղաք/գյուղ, փողոց) *
Արդյոք ունեք ջերմոցային տնտեսություն։ *
Required
Եթե ունեք ջերմոցային տնտեսություն, խնդրում ենք նշել քանի քառակուսի մետր տարածք է այն զբաղեցնում։ 
Խնդրում ենք մանրամասնել՝ ինչու՞ եք ցանկանում մասնակցել ծրագրին և ի՞նչ ակնկալիք ունեք ծրագրից:
Դասընթացների մասնակցության նախընտրելի ժամը՝ *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy