Առաջին մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Երեկ կիրակի էր: 10 օր հետո շաբաթվա ի՞նչ օր կլինի:
2. Հարավային դպրոց պարտեզի 6 տարեկանները հաղթահարեցին Ծիծեռնակաբերդի բարձունքը 1 ժամում: Իջնելու համար երկու անգամ քիչ ժամանակ ծախսեցին, քան բարձրանալու: Քանի՞ րոպե ծախսեցին իջնելու համար:
Captionless Image
3.  Առցանց  պարապմունքին  սովորողները մասնակցեցին երեք խմբով: Առաջին խմբում դասարանի սովորողների կեսն էր: Երկրորդ խմբում՝ մնացածի կեսը: Երրորդ խմբում մնացած բոլոր 5 սովորողները: Ընդամենը քանի՞ սովորող կար դասարանում:
4. Խմբասենյակում մեկ շարքով դասավորված էր 31 աթոռ: Սկզբից հաշված՝ առաջին 10 աթոռների վրա նստած էին տղաները, իսկ վերջից հաշված՝ 12 աթոռների վրա՝ աղջիկները: Քանի՞ ազատ աթոռ կար տղաների և աղջիկների միջև:
 5. Գագիկը և Գայանեն խորանարդիկներից աշտարակ են կառուցում: Գագիկը ամեն քայլում դնում է 3 խորանարդիկ, իսկ Գայանեն՝ 2: Քայլերը կատարում են հերթով: Առաջին քայլը արել է Գայանեն: Ո՞վ կդնի 98-րդ խորանարդիկը:
6. Չորս ընկերները 10 կոնֆետն այնպես բաժանեցին, որ ամեն մեկը ստացավ տարբեր թվով կոնֆետ: Ընկերներից յուրաքանչյուրը քանի՞ կոնֆետ ստացավ։
7. Ագարակում կա 24 վարունգ և 18 գազար: Ամեն օր իշուկին տալիս են 3 վարունգ և 2 գազար: Բանջարեղեններից որ՞ը շուտ կվերջանա:
Captionless Image
8. Ուսումնական ճամփորդության ժամանակ Միան մի քանի սալոր բաժանեց իր և իր  4  ընկերների միջև։ Յուրաքանչյուրը ստացավ երկու սալոր։ Քանի՞ սալոր բաժանեց Միան։
9.  Այգեպանը 4 օրվա ընթացքում հավաքեց 58 դույլ խնձոր: Ամեն օր նախորդ օրվանից 3 դույլով ավելի հավաքեց: Քանի՞ դույլ խնձոր հավաքեց այգեպանը երկրորդ օրը:
10. Էստաֆետային խաղեր խաղալու համար մի շարքով կանգնած են Անին, Արմինեն, Կարենն ու Նարեկը: Անին կանգնած է Նարեկից աջ, Արմինեից ձախ: Կարենը ո՛չ Անիի կողքին է, ո՛չ Նարեկի կողքին: Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք:
Captionless Image
Խնդիրները կազմեցին Մարիամ Խաչատրյանը և Լուսինե Հակոբյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy