Երրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
1. Եթե անհայտ թիվը փոքրացնենք  17-ով և արդյունքը եռապատկենք, կստանանք 54։ Գտեք անհայտ թիվը։
2. 5կգ ծիրան և  3կգ խնձոր գնելու համար պետք է վճարել 2100 դրամ, իսկ 7կգ ծիրան և 4կգ խնձոր գնելու համար՝ 2900 դրամ։ Քանի՞ դրամ պետք է վճարել  1կգ խնձոր գնելու համար։
3. Երեք հաջորդական  բնական զույգ թվերի գումարը 48 է։ Գտեք այդ թվերի արտադրյալը։
4. Հանդիսատեսները կինոդահլիճից կարող են դուրս գալ նեղ և լայն դռներով: Եթե բացեն միայն նեղ դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 12 րոպեում, իսկ եթե բացեն միայն լայն դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 4 րոպեում: Որքա՞ն ժամանակում դուրս կգան բոլոր հանդիսատեսները, եթե միաժամանակ բացեն բոլոր դռները:
5. Ուղղանկյուն եռանկյան անկյուններից մեկը 20 աստիճան է: Հաշվեք ուղիղ անկյան գագաթից տարված բարձրությունով և անկյան կիսորդով կազմված անկյան մեծությունը:
6. Երկու ճանապարհորդներ իրար ետևից քայլում էին ճանապարհով: Ճանապարհի հարթ մասում նրանք քայլում էին նույն՝ 6 կմ/ժ արագությամբ, և նրանց միջև հեռավորությունը 200մ էր: Վերելքին նրանք շարժվում էին նույն՝ 4կմ/ժ արագությամբ: Որքա՞ն էր նրանց միջև հեռավորությունը, երբ երկուսն էլ շարժվում էին վերելքով:
7. Ավտոմեքենայի առջևի անիվները լրիվ մաշվում են (դառնում են ոչ պիտանի) ամեն 25000կմ անցնելուց հետո, իսկ ետևի անիվները՝ ամեն 15000կմ անցնելուց հետո: Քանի՞ կիլոմետր կարելի է անցնել չորս անվադողով, մինչև նրանց լրիվ մաշվելը, եթե ժամանակին փոխենք առջևի և ետևի անիվների տեղերը: Ենթադրվում է, որ և՛առջևի, և՛ ետևի անիվները մաշվում են հավասարաչափ:
8. ABC եռանկյան մեջ A անկյունը 50 աստիճան է: Որոշեք այդ եռանկյան B և C անկյունների կիսորդների հատումով առաջացած սուր անկյան մեծությունը:
9. Քանի՞ հնգանիշ բնական թիվ կա, որը բաժանվում է 3-ի, և նրա գրության վերջին թվանշանը 6 է:
10. Գտեք այնպիսի բնական n թիվ, որը բավարարի (n+2)(n+3)(n+5)(n+7)=4158 պայմանին:
Խնդիրները ընտրեց Մենուա Հարությունյանըը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy