Առաջին մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Ծիծեռնակը և մանգաղաթևը միասին կշռում են 56 գրամ: Մանգաղաթևը 20 գրամով ծանր է ծիծեռնակից: Քանի՞ գրամ է կշռում Մանգաղաթևը:
Captionless Image
2. Արագիլը, գորտ ուտելով, գնում է տուն: Արագիլի համար ընտրիր այնպիսի ճանապարհ, որ հնարավորինս շատ գորտ ուտի (հետ դառնալ չի թույլատրվում): Ամենաշատը քանի՞ գորտ կարող է ուտել Արագիլը։
Captionless Image
3.  Անտառային հրդեհից կենդանիներին փրկելու համար նրանց գնացքով տեղափոխեցին: Գնացքը մեկ ուղերթով կարող է տեղափոխել կա՛մ 5 փիղ, կա՛մ 7 ընձուղտ: Գնացքը օրվա ընթացքում կատարել է 6 ուղերթ և տեղափոխել 34 կենդանի: Քանի՞ փիղ է տեղափոխել գնացքը:
4. Կկուն զգուշացնում է վտանգի մասին հարևան երկու կկուներին (տես նկար):  Հարևաններից յուրաքանչյուրն էլ՝ իր հարևան երկու կկուներին: Քանի՞ կկու կիմանա վտանգի մասին 6 քայլ հետո:
Captionless Image
 5. Վահեն և իր լողորդ ընկերները գումարեցին իրենց ծննդյան օրը և ամսվա համարը (հունվարն առաջին ամիսն է, դեկտեմբերը՝ տասներկուերորդը) և ստացան 35: Նրանց բոլորի ծննդյան ամիսները տարբեր են: Վահեի հետ ամենաշատը քանի՞ ընկեր կարող էր լինել:
6. Բոլոր «արևների» տակ նույն թիվն է: Ո՞րն է այդ թիվը:
Captionless Image
7.  Քանի՞ շաբաթ կանի 60*60*24*21 վայրկյանը:
8. Քանի՞ մանգաղաթև պիտի ավելանա, որ մանգաղաթևերի քանակը երեք անգամ ավելի լինի մյուս թռչունների քանակից:  
Captionless Image
9.  Նունեն թեստ է հանձնում և սկզբնական ունի 10 միավոր: Ընդամենը կա 10 հարց, ճիշտ պատասխանի համար գումարվում է մեկ միավոր, սխալի համար հանվում է մեկ միավոր: Նունեն հավաքեց 14 միավոր: Քանի՞ հարցի էր ճիշտ պատասխանել Նունեն:
10. Արագիլը մեկ րոպեում կատարում է 10 քայլ  և երեք րոպե հանգստանում է: Քանի՞ րոպե հետո Արագիլը կկատարի 60 քայլ:
Խնդիրները կազմեց Սիրանուշ Թումանյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy