Սովորողների առաջադրած խնդիրներ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Հասմիկը հաշվեց  երկնիշ թվերի արտադրյալը, հետո ջնջեց  երեք  թվանշան այնպես, ինչպես ցույց է տրված նկարում: Գտեք  Հասմիկի ջնջած թվերի գումարը:
Captionless Image
Աբել Բաբայան, Միջին  դպրոց  8-րդ դասարան
2. Անահիտը գունավոր փայտիկներով  պատրաստեց բուրգ և այն նկարեց  վերևից, տե՛ս նկարը: Պատասխանի տարբերակներից  նշեք այն նկարի համարը, որը համապատասխանում է Անահիտի կատարած նկարին:
Captionless Image
Լուիզա Եղիազարյան, Միջին դպրոց  8-րդ դասարան
3. Գորտը սովորաբար օրական ուտում է 5 սարդ: Երբ  շատ քաղցած  է լինում, օրական ուտում է 10 սարդ: 9 օրվա ընթացքում գորտը կերել է 60 սարդ: Այդ 9 օրերից քանիսի՞ ընթացքում է գորտը  շատ քաղցած եղել:
Ալեն Կոշկարյան, Միջին դպրոց  8-րդ դասարան
4. Մարին 12 հավ ուներ։  Հավերի կեսը ամեն օր մեկ ձու էր ածում, իսկ մյուս կեսը ամեն երկրորդ օրն էր մեկ ձու ածում։  Չորս շաբաթում բոլոր հավերը միասին քանի՞ ձու կածեն։
Աղեկյան Հրաչյա,  Միջին դպրոց  6-րդ դասարան
5. Դերձակն ունի 18 մետրանոց կտոր, որից օրական կտրում էր 3 մ։ Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը։
Սարգիս Մարտիրոսյան, Միջին դպրոց  6-րդ դասարան
6. Սաթենը ցանկանում է 22×15 չափի տախտակից կտրել հնարավորինս շատ քանակությամբ 3×5 չափի ուղղանկյուններ: Քանի՞ ուղղանկյուն կարող է կտրել Սաթենը:
Մանե Մկրտչյան, Միջին դպրոց  8-րդ դասարան
7. Հաշվիր պատկերի մակերեսը՝
Captionless Image
Մարիա Ազնաուրյան, Միջին դպրոց  8-րդ դասարան
8. Արամը 987654321=100 արտահայտության մեջ չորս տեղ գրեց գործողության  «+» կամ «-» նշանը և ստացավ ճիշտ հավասարություն: Վերականգնեք հավասարությունը:
Աննա Հարությունյան, Ավագ դպրոց  9-րդ դասարան
9. Գտեք  այնպիսի եռանիշ  abc թիվ, որ տեղի ունենա հետևյալ հավասարությունը (a, b, c-ն  տարբեր թվանշաներ են):
Captionless Image
Իռեն Կարապետյան, Միջին դպրոց  8-րդ դասարան
10. Տասը թվանշանները՝  0,1, 2,3,4,5,6,7,8,9, վերադասավորեք այնպես, որ ստացած տասանիշ թիվը բաժանվի  2, 3, 4, 5, 6 ,… 18  թվերից յուրաքանչյուրի  վրա:
Գոհարինե Ազնաուրյան, Միջին  դպրոց  8-րդ դասարան
Սովորողների աշխատանքը համակարգեց Լիանա Հակոբյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy