Բանավեճի մրցաշարի դատավորների ընտրության հայտ
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագրի շրջանակում փնտրում է բանավեճի հմտություններին տիրապետող երիտասարդներ՝ ծրագրում որպես դատավոր հանդես գալու նպատակով։
Ծրագրի շրջանակում բանավեճի մրցույթներն ընթանալու են 2021 թ-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում։

Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է՝

✅ Լինել ուսանող կամ ունենալ բարձրագույն կրթություն
✅ Տիրապետել բանավեճի հմտություններին
✅ Ունենալ վերլուծական ունակություններ և հաղորդակցման հմտություններ
✅Ունենալ թիմում աշխատելու հմտություն

Առաջին փուլ անցած դիմորդների հետ անց է կացվելու «Բանավեճի գնահատման կարողությունների զարգացում» թեմայով դասընթաց։ Դասընթացի ավարտին կանցկացվի կարողությունների գնահատում, որի արդյունքում կընտրվեն բանավեճի դատավորներ։

Ընտրված թեկնածուների հետ կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր։

Խնդրում ենք մասնակցության համար լրացնել ստորև տեղադրված հարցաթերթիկը մինչև սույն թվականի հոկտեմբերի 11-ը, ժամը 13։00։

Հարցերի դեպքում զանգահարել 099403035, 099401502 հեռախոսահամարներին։

-----------------------------
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ Բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

 


Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլ․ փոստ *
Հեռախոսահամար *
Ուսումնական հաստատություն կամ աշխատավայր *
Որտե՞ղ և ինչպե՞ս եք ձեռք բերել բանավեճի հմտություններ։ *
Երբևէ եղե՞լ եք բանավեճի ակումբի անդամ։ Եթե այո, ապա նշեք, թե որ դպրոցի բանավեճի ակումբի անդամ եք եղել։ *
Ունե՞ք բանավեճ դատելու փորձառություն։ Եթե այո, խնդրում ենք մանրամասնել։ *
Պատրա՞ստ եք մեկնել ՀՀ տարբեր մարզեր բանավեճի խաղերը դատելու նպատակով։ *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy