Սոցիոլոգիական մեթոդները մասնակցային գնահատման մեջ | Գործնական դասընթաց
📣Հայտարարություն

📌«Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում 2021 թ․-ի հունիսի 18-ին և 19-ին անվճար հիմունքներով կազմակերպվում է «Սոցիոլոգիական մեթոդները մասնակցային գնահատման մեջ» գործնական դասընթաց։

Դասընթացի նպատակը՝ մասնակիցներին փոխանցել բազային գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտության մեթոդների վերաբերյալ, ձևավորել մասնակցային գնահատում իրականացնելու գործնական հմտություններ՝ սոցիոլոգիական մեթոդների կիրառմամբ:

Դասընթացի ավարտին մասնակիցները՝

կստանան գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների նպատակների և խնդիրների սահմանման վերաբերյալ,  
կստանան գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների տարբեր մոտեցումների և մեթոդաբանությունների վերաբերյալ, այդ թվում մասնակցային գնահատման վերաբերյալ,
պատկերացում կկազմեն սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման փուլերի վերաբերյալ, այդ թվում պլանավորման, իրականացման, որակի վերահսկման, ինչպես նաև հետազոտություններում էթիկական սկզբունքների վերաբերյալ,
կկարողանան պլանավորել և իրականացնել հետազոտություններ՝ մասնագիտական աջակցության միջոցով:

❓Դասընթացին կարող են դիմել՝

18 և բարձր տարիքի անձինք, ովքեր բնակվում են Տավուշի մարզում։

Դասընթացը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, որոնք իրենց գործունեության մեջ նախատեսում են իրականացնել կամ համակարգել հետազոտություններ, գնահատումներ, դասընթացին կարող են մասնակցել նաև ուսանողներ:

Դասընթացի տևողությունը՝ 16 ժամ։

Դասընթացը բաղկացած է 2 մոդուլից՝

Մոդուլ I. Սոցիոլոգիական հետազոտությունների ներածություն
Մոդուլ II.Սոցիոլոգիական հետազոտությունները պրակտիկայում


❗️Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. հունիսի 14-ը, ժամը 18:00:

 ✅Դասընթացի վերջում հավաստագիր կստանան միայն ամբողջական մասնակցություն ցուցաբերած մասնակիցները:

ℹ️Դասընթացը կվարի Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարինա Գալստյանը: Մարինան սոցիոլոգիական, կրթական հետազոտությունների մշակման և իրականացման ավելի քան 12 տարվա փորձ ունի: Մարինան Եվրոպական սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ է:

Դասընթացից հետո մասնակիցները կստանան մասնագիտական խորհրդատվություն՝ գործնական աշխատանքների ընթացքում:


Sign in to Google to save your progress. Learn more
Անուն ազգանուն *
Հեռախոսահամար *
Էլ․ հասցե *
Համայնք *
Տարիք *
Արդյո՞ք ունեք նախկինում նմանատիպ դասընթացի մասնակցության փորձ։ *
Եթե այո, խնդրում ենք մանրամասնել։
Արդյո՞ք ունեք նախկինում հետազոտական աշխատանք իրականացնելու փորձ, օրինակ՝ հարցազրույց, գնահատում, խմբային քննարկումներ և այլն։ *
Եթե այո, խնդրում ենք մանրամասնել։
Արդյո՞ք նախատեսում եք իրականացնել կամ համակարգել հետազոտություններ, գնահատումներ։ *
Եթե այո, խնդրում ենք մանրամասնել։
Ի՞նչ կոնկրետ ակնկալիքներ ունեք տվյալ դասընթացից, խնդրում ենք նշել: *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of PH International. Report Abuse