Երրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Սանտա Կլաուսի օգնական չորս էլֆերն ունեն տարբեր հասակներ։ Էլֆ Ձմեռը կարճահասակ է էլֆ Գարունից այնքան, որքան բարձրահասակ է էլֆ Ամառից։ Ձմեռն ունի 184 սմ հասակ, իսկ չորս Էլֆերի միջին հասակը 178սմ է։ Որքա՞ն է էլֆ Աշունի հասակը։
2. 2020 թիվը ներկայացրեք երկու գումարելիների գումարի տեսքով, որոնք հարաբերեն ինչպես  4:1:
3. Կարինեն Ձմեռ պապից խնդրեց 2a կողմով խորանարդ (rubik's cube), իսկ Շուշանը՝ a-ով փոքր կողմ ունեցող խորհանարդիկ (rubik's cube): Քանի՞ անգամ է Շուշանի խորհանարդի մակերևույթի մակերեսը փոքր Կարինեինից:
4. Սեբաստացի հետազոտող-սովորողների խումբը Բանգլադեշի հյուսիսում հայտնաբերել է դեպի Լապլանդիա  տանող գաղտնամուտքը: Սովորողները կազմել են քարտեզը և պարզել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից դեպի գաղտնադուռը տանող երկու ճանապարհ կա՝ առաջինն անցնում է 1  և 2 ճանապարհներով, իսկ երկրորդը՝ 3 ճանապարհով: Սեբաստացիների մի խումբ գնաց առաջին ճանապարհով, մյուս խումբը՝երկրորդ ճանապարհով: Ո՞ր խումբը ավելի շուտ կհասնի Լապլանդիա տանող մուտքին: Հիշեցնենք, որ 1-ին ճանապարհի երկարությունը 30մ է, և այդ ճանապարհով կարող են անցնել 1մ/վ արագությամբ, 2-ինը՝ 40մ է, և կարելի է անցնել 2մ/վ արագությամբ, ճանապարհ 3-ի երկարությունը 50մ է, անցնում են 1մ/վ արագությամբ:
Captionless Image
5. 100-ը այդ թվի վրա բաժանելիս մնացորդում ստանում ենք 4, իսկ 90-ը նույն թվի վրա բաժանելուց հետո մնացորդում կմնա 18: Ո՞րն է այդ թիվը:
6. Ա քաղաքում կլիման միշտ նույն հերթականությամբ է փոխվում՝ երկուշաբթի և չորեքշաբթի օրերին անձրև է լինում, շաբաթ օրերին մառախուղ է, իսկ մնացած օրերին արևային եղանակ է: Շաբաթվա ո՞ր օրվա սկզբին պետք է մեկնել Ա քաղաքը հանգստի, որ 44 օրվա ընթացքում հնարավորինս շատ լինեն արևային օրերը:
7. Դասարանում կա 30 աշակերտ: Նրանց ցանկացած 20 հոգիանոց խմբում գոնե մեկը աղջիկ է, իսկ ցանկացած 12 հոգիանոց խմբում մեկը տղա է: Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա կա դասարանում:
8. Աստղը բաժանված է հավասարակողմ եռանկյունների, իսկ նրա մեջ ընկած շրջանագծերը շոշափում են այդ եռանկյունների կողմերից մեկը և միմյանց: Շրջանագծերից յուրաքանչյուրի շառավիղը 2սմ է: Հաշվեք աստղի պարագիծը:
Captionless Image
9. Արդյո՞ք  1+2+3+…+2019+2020  թվերի գումարը բաժանվում է 2020-ի:
10. ABC-ն և ADC-ն հավասարասրուն եռանկյուններ են, ընդ որում AB=BC, AD=CD: D կետն ընկած է ABC եռանկյան ներսում: ABC անկյան մեծությունը 40 աստիճան է, իսկ ADC անկյան մեծությունը՝ 140 աստիճան; Հաշվեք BAD անկյան մեծությունը:
Առաջարկություններ
Խնդիրները կազմեց Լուսինե Ներսեսյանը:
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy