«Ապատեղեկատվություն ու բարեփոխումներ». թրեյնինգ
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նոյեմբերի 20-21-ին Աղվերանում թվային հեղինակությունների (digital influencer) համար կազմակերպում է երկօրյա թրեյնինգ «Ապատեղեկատվություն ու բարեփոխումներ» խորագրով: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան․
1․ բազային գիտելիքներ ստանալ մեդիագրագիտության ոլորտում
2․ ծանոթանալ ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմերին
3․ իրազեկվել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ տարածվող ապատեղեկատվության մասին:

Թրեյնինգը վարելու է այս ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետ: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։ Մեկնումը նախատեսվում է Երևանից ուրբաթ երեկոյան, վերադարձը` կիրակի՝ օրվա երկրորդ կեսին:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 17-ն է։ Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 թվային հեղինակություններ։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (044) 281408 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/uicarmenia:
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն և Ազգանուն *
Տարիք *
Էլ․ փոստի հասցե *
Հեռախոսահամար *
Նշեք այն սոցիալական ցանցը, որտեղ առավել ակտիվ եք: Ուղարկեք նաև տարբեր սոցիալական ցանցերում Ձեր էջերի հղումները (առանձնացնել ստորակետով):
Խնդրում ենք նշել բոլոր սոցիալական ցանցերում Ձեր հետևորդների քանակը:
Նշեք այն թեմաները, որոնց անդրադարձ եք կատարում Ձեր գործունեության ընթացքում:
Լրացուցիչ տեղեկություն, որի մասին, ըստ Ձեզ, պետք է իմանանք։
Սեղմելով այս կոճակը՝ Դուք համաձայնում եք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» կարող է օգտագործել Ձեր մուտքագրած տվյալները՝ միջոցառմանը Ձեր մասնակցության վերաբերյալ որոշում կայացնելու համար առանց դրանք հրապարակելու կամ այլ անձանց փոխանցելու: Դուք համաձայում եք նաև, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» միջոցառման ընթացքում կատարի լուսանկարահանում, տեսանկարահանում և իրավունք ստանա հրապարակել Ձեր մասնակցությամբ վիդեոները և լուսանկարները։ *
Required
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy