«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նոյեմբերի 20-21-ին Աղվերանում թվային հեղինակությունների (digital influencer) համար կազմակերպում է երկօրյա թրեյնինգ «Ապատեղեկատվություն ու բարեփոխումներ» խորագրով: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան․
1․ բազային գիտելիքներ ստանալ մեդիագրագիտության ոլորտում
2․ ծանոթանալ ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմերին
3․ իրազեկվել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ տարածվող ապատեղեկատվության մասին:
Թրեյնինգը վարելու է այս ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետ: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։ Մեկնումը նախատեսվում է Երևանից ուրբաթ երեկոյան, վերադարձը` կիրակի՝ օրվա երկրորդ կեսին:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 17-ն է։ Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 թվային հեղինակություններ։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (044) 281408 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին`
https://www.facebook.com/uicarmenia: