Երրորդ մակարդակ
In Google anmelden, um den Fortschritt zu speichern. Weitere Informationen
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Ի՞նչ ժամանակ է ցույց տալիս այս պահի դրությամբ ժամացույցը, եթե օրվա (24 ժամ) ավարտին մնացել է  նրա  4/5     մասը:
2. Դրական a, b, c, d, e թվերն ընտրված են այնպես, որ ab=2, bc=3,  cd=4,  de=5 : Ինչի՞ է հավասար  e/a հարաբերությունը :
3. ABCD քառանկյան պարագիծը 42 սմ Է: Գտեք BC կողմի երկարությունը, եթե AD=6սմ:
Bild ohne Titel
4. 500մ շրջանագծով շարժվում են երկու կետեր: Նրանք հանդիպում են յուրաքանչյուր 10վ հետո, եթե շարժվում են հակառակ ուղղությամբ և յուրաքանչյուր 50վ  հետո, եթե շարժվում են միևնույն ուղղությամբ: Հաշվեք կետերից յուրաքանչյուրի արագությունը:
5. Քանի՞ տոկոսով կմեծանա ուղղանկյան մակերեսը, եթե նրա երկարությունը մեծացնենք 15 %-ով, իսկ լայնությունը 20 %-ով:
6. a, b, 3, 5 և 7 թվերի միջին թվաբանականը 15 է: Գտեք a և b թվերի միջին թվաբանականը:
7. Դասարանի աշակերտներից 25-ը ցանկություն հայտնեց սովորելու մաթեմատիկա, 13-ը՝ ֆիզիկա, 10-ը՝ քիմիա: Միաժամանակ մաթեմատիկա և ֆիզիկա ցանկացավ սովորել 7 աշակերտ, մաթեմատիկա և քիմիա՝ 4 աշակերտ, իսկ միաժամանակ ֆիզիկա և քիմիա ոչ մի աշակերտ չցանկացավ սովորել:  Աշակերտներից յուրաքանչյուրը  կարող է ընտրել երեք դասընթացից մեկը կամ երկուսը։ Քանի՞ աշակերտ է սովորում այդ դասարանում:
8.  Քսանինգ թվեր՝ [-10, 14] հատվածին պատկանող բոլոր ամբողջ թվերը, տեղադրված են 5x5 չափսի աղյուսակի վանդակներում այնպես, որ յուրաքանչյուր տողում, սյունում և գլխավոր անկյունագծերում գրված թվերի գումարները նույն թիվն են ստացվել: Գտեք այդ թիվը:
9. ABC  հավասարասրուն եռանկյան մեջ  AB=BC: D, F և  E կետերը ընտրված են այնպես, որ BD=DF=FE=EC=AC: Գտեք ABC անկյունը:
Bild ohne Titel
10. Աճման կարգով վերադասավորել են 1, 2, 3, 4, ..., 2020, 1^2, 2^2, 3^2, 4^2, ..., 2020^2 հաջորդականության անդամները: Ո՞ր թիվը կլինի նոր հաջորդականության 2020-րդ անդամը:
Խնդիրները կազմեց Թաթուլ Շահնազարյանը:
Առաջարկություններ
Senden
Alle Eingaben löschen
Geben Sie niemals Passwörter über Google Formulare weiter.
Dieser Inhalt wurde nicht von Google erstellt und wird von Google auch nicht unterstützt. Missbrauch melden - Nutzungsbedingungen - Datenschutzerklärung