Չորրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
1.  n  -ի ո՞ր բնական արժեքի դեպքում   n^2-13n-7 արտահայտության արժեքը  կլինի պարզ թիվ:
2. Երկու ընկեր` Ա-ն  եւ  Բ-ն, դոմինո են խաղում եւ զրուցում են: Ա-ն հարցնում է Բ-ին. Ա. Քանի՞  երեխա  ունես: Բ. Երեք։ Ա. Քանի՞ տարեկան է նրանցից յուրաքանչյուրը: Բ. Հաշվիր ինքդ. նրանց տարիքների արտադրյալը 36 է, իսկ գումարը հավասար է քեզ մոտ եղած դոմինոյի քարերի քանակին:Ա-ն հաշվում է քարերը եւ ասում.Ա. Ինչ-որ տվյալ պակաս ես ասում: Բ. Ճիշտ ես ասում, մեծ տղաս այս պահին շախմատ է խաղում: Քանի՞ տարեկան է երեխաներից  յուրաքանչյուրը:
3. Ունենք n հատ արտաքնապես իրարից չտարբերվող մետաղադրամներ: Նրացից մեկը կեղծ է և մյուսներից թեթև է: Ունենք լծակավոր կշեռք՝ առանց կշռաքարերի: Գտեք n-ի ամենամեծ արժեքը, որի դեպքում հնարավոր է երեք կշռումով գտնել կեղծ մետաղադրամը:
4. 20!-15! տարբերությունը գրել են տասական համակարգում: Գտեք այդ թվի հարյուրավորը:
5. Ուղղանկյուն եռանկյան էջերն են AB=20 և BC=21: P կետը պատկանում է AC ներքանաձիգին: P-ի քանի՞ տարբեր դիրքերի համար BP հատվածի երկարությունը կարտահայտվի ամբողջ թվով, եռանկյան A և C գագաթներն էլ հաշված:
6. Համարենք, որ երկրագունդը իդեալական սֆերա է:  Երկրագնդի մակերեւույթով` հասարակածի ամբողջ երկարությամբ անցնում է  պարան: Եթե պարանը երկարացնենք ընդամենը 1մ-ով եւ ստանանք օղակ երկրագնդի շուրջը, ապա արդյո՞ք կատուն կկարողանա անցնել դրա միջով:
7. Հաշվեք եռանկյան մակերեսը, որի կողմերից մեկի երկարությունը 10 է, իսկ նրան կից անկյունները` 30 աստիճան և 45 աստիճան:
8. Տրված է    x^3-2x^2-23x-k=0 հավասարումը, որտեղ k -ն պարամետր է: Գտեք այս հավասարման արմատների քառակուսիների գումարը:
9. Գտեք այնպիսի p և q պարզ թվեր, որ p^2-q^2=240 հավասարությունը ճիշտ լինի:
10. Հայտնի է, որ 6x+11y  -ը բաժանվում է 31-ի առանց մնացորդի: Գտեք   x+7y –ը 31-ի բաժանելիս ստացվող մնացորդը:
Խնդիրները ընտրեց Ստեփան Մարգարյանը
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy