Չորրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Երբ 37կգ անագը ջրում կշռեցին, կշեռքը ցույց տվեց 5կգ պակաս: Երբ 23կգ կապարը ջրում կշռեցին, կշեռքը ցույց տվեց 2կգ պակաս: Երկու մետաղների 120 կիլոգրամանոց համաձուլվածքը ջրում կորցնում է 14կգ: Համաձուլվածքում քանի՞ կիլոգրամ կա յուրաքանչյուր մետաղից:
Captionless Image
2. A կետը ընտրել են 40 աստիճան մեծություն ունեցող անկյան ներսում: A կետից անկյան կողմերին տարել են AB և AC ուղղահայացները: Հաշվեք BAC անկյան մեծությունը:
3. ABC եռանկյան մեջ տարված է A անկյան AD կիսորդը: Հայտնի է, որ AD=AC=BD: Հաշվեք այդ եռանկյան անկյունների մեծությունները:
4. ABC սուրանկյուն եռանկյան մեջ տարված են BM միջնագիծը և CH բարձրությունը: Գտեք AC կողմի երկարությունը, եթե MH=10:
5. Տրված է թվերի անվերջանալի շարք՝ 2, 6, 12, 20, 30, 42, ....: Գտեք օրինաչափությունը և պարզեք, թե ինչ թիվ կլինի 2020-րդ տեղում:
6. ABC եռանկյան մեջ C անկյունը 3 անգամ մեծ է A անկյունից: AB կողմի վրա նշված է D կետն այնպես, որ BD=BC: Հաշվեք CD հատվածի երկարությունը, եթե AD=4:
7.  Ութ բասկետբոլիստների միջին հասակը 195սմ է: Նրանցից ամենաշատը քանիսի՞ հասակը կարող է 191սմ-ից ցածր լինի:
8. Գտեք ամենամեծ բնական թիվը, որը տասական համակարգում գրվում է տարբեր թվանշաններով և բաժանվում է իր գրության համար  օգտագործված յուրաքանչյուր թվանշանով արտահայտվող թվին:
9. Հավասարասրուն սեղանի հիմքերի երկարություններն են 8 և 18: Սեղանին ներգծված է շրջանագիծ: Հաշվեք այդ շրջանագծի շառավիղը:
10. ABC եռանկյան մեջ H կետը բարձրությունների հատման կետն է: Գտեք BAC անկյան մեծությունը, եթե հայտնի , որ AH=BC:
Խնդիրներն ընտրեց Գևորգ Հակոբյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy