Բնագիտության ֆլեշմոբ
4 մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Email *
Անուն
Ազգանուն
Դպրոց
Դասարան
1․ Ունենք 8 միատեսակ գնդեր։ Սակայն գնդերից մեկի ներսում կա փոքրիկ խոռոչ։ Ինչպե՞ս լծակավոր կշեռքի միջոցով որոշել, թե որ գունդն ունի խոռոչ, եթե կշեռքից կարելի է օգտվել 2 անգամից ոչ ավել։
2․ Ինչու՞ մետրոյում արգելվում է հենվել շարժասանդուղքի շարժվող բազրիքներին։
3․ Բարակ թելից կախված է մեծ զանգվածով գունդ, որին ներքևից կախված է նույնպիսի թել։ Եթե կտրուկ ձգենք ներքևի թելը, ապա այն կկտրվի, իսկ գունդը կշարունակի կախված մնալ։ Իսկ եթե ներքևի թելը ձգենք դանդաղորեն, ապա կկտրվի վերևի թելը։ Ինչու՞։
4․ Երկու միատեսակ գնդիկներ 0․25 մ երկարությամբ մեկուսիչ թելերով կախված են մի կետից։ Երբ գնդիկներին հաղորդեցին հավասար լիցքեր՝ յուրաքանչյուրը 2·10-9 Կլ, նրանք միմյանցից հեռացան 0․16 մ-ով։ Որոշել յուրաքանչյուր թելի լարման ուժը։
5․ 12° C ջերմաստիճանի 12 լ ջուր պարունակող ջեռուցչի օձաձև խողովակի միջով, անցնում է 100° C-ի ջրային գոլորշի։ Օձաձև խողովակից դուրս թափվող ջրի ջերմաստիճանը 60° C է։ Ինչքա՞ն գոլորշի պետք է անցնի օձաձև խողովակով, որպեսզի ջեռուցչում ջրի ջերմաստիճանը բարձրանա մինչև 50° C:
6. Մարս մոլորակին ասում են Կարմիր մոլորակ երկաթաքարի հանքերի պարունակության պատճառով, որի 78 %- ը (ըստ զանգվածի) երկաթի օքսիդներից մեկն է: Ո՞րն է այդ օքսիդի բանաձևը, եթե նրանում երկաթ տարրի զանգվածային բաժինը 70 % է.
Clear selection
7. Որքա՞ն է C, H, O, N, P, S կենսածին տարրերի պարունակությունը կենդանի օրգանիզմում ըստ զանգվածի ( %).
Clear selection
8. Ինչու՞ են քիմիական ռեակցիաները ուղեկցվում կամ ջերմության անջատմամբ, կամ կլանմամբ:
9. Օրգանական նյութերի քանակը մոտավորապես 29 միլիոն է: Որո՞նք են ածխածնի միացությունների բազմաթվության պատճառները:
10. Ռադիոակտիվ 239Pu իզոտոպի α- ճեղքման կիսապարբերությունը 24 հազար տարի է: Պլուտոնիումի ո՞ր մասը կճեղքվի 72 հազար տարվա ընթացքում.
Clear selection
Խնդիրները կազմեցին Վեներա Խառատյանը և Գոհար Իսկանդարյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy