Առաջին մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Untitled Title
Էլեկտրոնային հասցե *
1. Երեք օր առաջ Արևմտյան դպրոցի սովորողները մասնակցեցին մարզական ստուգատեսին: Շաբաթվա ո՞ր օրն էր մարզական ստուգատեսը, եթե վաղը կիրակի է:
Captionless Image
2. Գտի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս երկու թիվ՝  2; 4; 12; 48; …
Captionless Image
3. Սովորողները նկարում էին Թումանյանի հերոսներից Անխելք մարդուն, Սուտլիկ որսկանին, Անբան Հուռուն և Պոչատ աղվեսին: Դասարանում 22 սովորող կար: Նրանց կեսը նկարում էր Սուտլիկ որսկանին, մյուս կեսից յոթը՝ Անբան Հուռուն, իսկ մնացածի կեսը՝ Պոչատ աղվեսին: Քանի՞ հոգի նկարեց Անխելք մարդուն:
Captionless Image
4. Հեծանվավարության ստուգատեսին իրար հաջորդելով մասնակցեց 24 սովորող: Յուրաքանչյուր սովորող վարում էր 2 րոպե: Հեծանվավարության ստուգատեսը քանի՞ րոպե տևեց, եթե ամեն չորրորդ մասնակցից հետո, հեծանիվների ստուգման վրա ծախսվում էր 3 րոպե:
Captionless Image
5. Տարբեր թվանշաններով գրվող ամենամեծ քառանիշ թվի տասնավորների կարգում ի՞նչ թվանշան է գրված:
Captionless Image
6. Ո՞ր պատկերը պետք է լինի  Դ2 վանդակում: Աղյուսակի վանդակները համարակալելու համար սկզբում գրում ենք տառը, հետո՝ թիվը:
Captionless Image
7. Տրնդեզի ծեսին կրակի վրայով ցատկելու համար   26 սովորող շարք կանգնեց: Գևորգը շարքում՝ վերջից հաշված, վեցերորդն էր, իսկ Սուսանը՝ սկզբից հաշված, երկրորդը: Քանի՞ սովորող էր կանգնած նրանց միջև:
Captionless Image
8.  Անխելք մարդը Աստծու մոտ գնալու ճանապարհին հոգնեց և որոշեց գիշերել: Ժամը 20:00 քնեց և արթնացավ լուսադեմին՝ ժամը 5:00: Քանի՞ ժամ քնեց Անխելք մարդը:
Captionless Image
9.  Դդմածեսին սովորողները պատրաստեցին դդումով կեքսեր: Կեքսեր պատրաստելու համար անհրաժեշտ էր գնել  300գ կարագ: Կարագ գնելու համար որքա՞ն գումար ծախսեցին սովորողները, եթե գիտենք, որ մեկ կիլոգրամ կարագը արժե 3000 դրամ:
Captionless Image
10. Քանի՞ անգամ ենք գրում 7 թվանշանը 1- 100 թվերը գրելու համար:
Captionless Image
Խնդիրները կազմեցին Լուսինե Փաշայանը և Վարսիկ Աթոյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy