Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների ինքնագնահատման գործիք
Կարողությունների ինքնագնահատման գործիքի նպատակն է վեր հանել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) կողմից հայտարարված դրամաշնորհի համար դիմող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացման կարիքները: ՊԽԼԻ-ն մտադիր է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դրամաշնորհառուներին տրամադրել կարողությունների զարգացման աջակցություն իրենց ծրագրի իրականացման ընթացքում՝ մասնակիորեն հիմնվելով նրանց՝ այս ինքնագնահատման շրջանակներում տրված պատասխանների վրա: Սա ինքնագնահատման գործիք է, սակայն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) կարող են ուղղորդում հայցել ՊԽԼԻ-ի աշխատակիցներից: Ինքնագնահատմանը պատասխանելիս պետք է խորհրդակցել Ձեր կազմակերպության (ՔՀԿ) ղեկավարության (կամ կառավարման մարմնի, օրինակ՝ խորհրդի անդամների) հետ: ՊԽԼԻ-ն կարող է պատասխանողների հետ կազմակերպել ամփոփիչ հանդիպում՝ նվիրված արդյունքներին և հետագա գործողություններին վերաբերող առաջարկներին: Սույն գնահատման արդյունքում հավաքագրված բոլոր տվյալներն ապահով կերպով կպահպանվեն:

ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ, որ այս ինքնագնահատումը չի ազդում հայտի գնահատման կամ դրամաշնորհ հատկացնելու որոշման վրա: Այն օգտագործվում է դրամաշնորհ ստանալու դեպքում տրամադրվելիք տեխնիկական աջակցության և օգնության բնույթը որոշելու նպատակով:

ՆԱԽՔԱՆ ԴՈՒՔ ԿՍԿՍԵՔ. Ձեզանից կպահանջվի մոտավորապես 30 րոպե՝ հարցմանը մասնակցելու համար։ Դուք կարող եք թարմացնել Ձեր կողմից տրամադրված տեղեկությունը ցանկացած ժամանակ՝ մուտք գործելով այն հղմամբ, որը Ձեզ կտրամադրվի Google Forms – ի կողմից` հարցումն ուղարկելուց (submit) անմիջապես հետո։ Թարմացումներն անմիջապես կփոխարինեն նախորդ տվյալներին։ Ցանկացած տեխնիկական խնդրի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Քնարիկ Մկրտչյանի հետ հետևյալ էլ. հասցեով` knarik@iwpr.net
Sign in to Google to save your progress. Learn more
Email *
Next
Clear form
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of IWPR. Report Abuse