Այս ճամփորդությունը մեզ կտանի Հայաստանի բոլոր հնարավոր լեռնային ճանապարհներով, ցույց կտա ամենագեղեցիկ տեսարաններն ու մշակութային վայրերը: Կայցելենք բոլոր տուրիստական վայրերը ինչպիսիք են Տաթևի վանական համալիրը, Նորավանքը, Խնձորեսկը, Արագածը, կլինենք քչերին հայտնի յուրահատուկ տեղերում՝ Վայոց Սար, Լծեն, Գեղամա լեռներ, Տավուշի լեռներ և այլն:: Օրվա վերջում կլինենք Սիսիան քաղաքում՝ ընթրիքի ու գիշերակացի համար: