Միջազգային մարդասիրական իրավունք․ դասընթաց մեդիա աշխատողների համար
Միջազգային մարդասիրական իրավունքի իմացությունը զինված հակամարտություններ լուսաբանող մեդիա աշխատողներին թույլ կտա ապահովել՝ ավելի պրոֆեսիոնալ լուսաբանում, իմանալ՝ ինչ պաշտպանվածություն ունեն տվյալ իրավունքի ներքո, ավելի լավ հասկանալ զինված հակամարտությունները, մարդասիրական ճգնաժամերը, և այն, թե ինչ նշանակություն ունի միջազգային մարդասիրական իրավունքը նման իրավիճակներում։

Այս ու մի շարք այլ կարևոր հարցերի պատասխաններ կարող եք ստանալ՝ մասնակցելով «Միջազգային մարդասիրական իրավունք․ դասընթաց՝ մեդիա աշխատողների համար» դասընթացին, որը կազմակերպել է Հանրային լրագրության ակումբը «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում՝ Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։

Դասընթացը վարելու է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան, ի․գ․թ․ Արա Խզմալյանը։

Հանդիպում ենք սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-17։00, Սարյան 12, 3-րդ հարկում։

Դասընթացին մասնակցությունն անվճար է։

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվե՛լ։

Հավելյալ հարցերի դեպքում և/կամ մանրամասների ծանոթանալու համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ՝ ստորև նշված հեռախոսահամարների կամ էլ-փոստի միջոցով։

Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան
Հեռ․՝ +37412 755898, +37499 755 898
Էլ-փոստի հասցեներ՝ info@pjc.am, sedamuradyan@pjc.am

#SupportJournalists #JournalistsAtWork #ԱջակցությունԼրագրողներին #WarReporting #IHLjournalism #EmergencyJournalism #JournalistsInAction #IHL #Միջազգայինմարդասիրականիրավունք #RapidResponseFundInitiative #IntiativeJournalists #ԱրագԱրձագանքմանՆախաձեռնություն


Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլ․ փոստի հասցե *
Հեռախոսահամար *
Աշխատավայր *
Ձեր մասնագիտությունն՝ իբրև մեդիա աշխատող *
Լուսաբանե՞լ եք պատերազմներ, դրանց հետևանքները *
Եթե լուսաբանել եք պատերազմը, ապա ո՞րն է եղել պատերազմի լուսաբանման վայրը (որտեղի՞ց եք իրականացրել Ձեր առաքելությունը
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of PJC. Report Abuse