«Թվապատում․ Aftershock 2022» մեդիա կոնֆերանս
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մասնակցել «Թվապատում․ Aftershock 2022» կոնֆերանսին քննարկելու պատերազմի և ճգնաժամի պայմաններում մեդիայի աշխատանքը։

Մշտապես արձագանքելով երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին՝ մենք պարբերաբար անդրադառնում  ենք արդիականությունը ցավալիորեն պահպանող հակամարտությունների լուսաբանման թեմային։ «Թվապատում․ Aftershock 2022»-ի օրակարգում էլ այս անգամ Հայաստանում, Ուկրաինայում և տարածաշրջանում չավարտվող պատերազմների, հակամարտությունների, ճգնաժամերի լուսաբանման  մարտահրավերներն են։ 

Մեր գործընկերները Մոլդովայից, Բելառուսից, Լիտվայից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից կխոսեն թեժ կետերում աշխատանքի բարդությունների, լրագրողների անվտանգության, էթիկայի, փաստերի ստուգման, ժանրերի ու ձևաչափերի կիրառման և այլ մասնագիտական խնդիրներ մասին։   

«Թվապատում․ Aftershock 2022»-ը լրագրողների, խմբագիրների, մենեջերների, մեդիա փորձագետների և ուսանողների համար է։     

Հիմնական աշխատանքային լեզուներն են հայերենն ու անգլերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ:  

«Թվապատում․ Aftershock 2022» մեդիա կոնֆերանսի մասին տեղեկությունն ու նորությունները տարածելու և գտնելու համար կիրառվում է #Tvapatumaftershock22 հեշթեգը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Մանե Գրիգորյանին` mgrigoryan@mediainitiatives.am էլ. հասցեով, 010 58 36 20, 095 58 36 35 հեռախոսահամարով:

Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, Ազգանուն *
Կազմակերպություն/լրատվամիջոց *
Մասնագիտություն/աշխատանք *
Հեռախոսահամար
Էլ․հասցե *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy