Իմ ամանորյա ամսագիրը
Այստեղ կան հետաքրքիր առաջադրանքներ Ամանորի թեմայով։
Sign in to Google to save your progress. Learn more
Բարև։ Այսօր ես քեզ համար պատրաստել եմ հետաքրքիր առաջադրանքներ Ամանորյա թեմաներով, որոնք քեզ դուր կգան։ Բայց ո՛չ միայն առաջադրանքներ են լինելու։ Լինելու են խորհուրդներ, հարցեր և այլն։ 
Դե ի՜նչ, սկսե՞նք։
Captionless Image
Clear selection
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Եթե հանես ածական (ինչպիսի՞) ցույց տվող բառերը, ապա կմնան տառեր, որոնցից պետք է կազմես մի բառ։ Հանի՛ր անպետք բառերը և տառերից կազմի՛ր մի ամանորյա բառ։
*
Captionless Image
Պատասխանի՛ր հարցին
Գրի՛ր, թե ամենաշատը ի՞նչ ես սիրում ձմռան մեջ։ Ինչու՞։
*
Captionless Image
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
Գրի՛ր մի ձմռան ուտեստի բաղադրատոմս։
*
Captionless Image
ԼԱԲԻՐԻՆԹՈՍ
Փորձի՛ր գտնել Ձմեռ պապիկի ճանապարհը։ Ո՞ր գույնի նվերը նա պետք է վերցնի։
*
Captionless Image
ԽՈՐՀՈՒՐԴ
Մինչև Նոր Տարի Դուք պետք է ձեր բոլոր պարտքերը, խոստացված բաները վերջացնեք։ Օրինակ, եթե դուք ուրիշին խոստացել էիք մի բան, այդ բանը պիտի անեք մինչև Նոր Տարի, որպեսզի Նոր Տարին լինի առանց որևէ խնդրի։ Համաձա՞յն ես ինձ հետ։
*
Captionless Image
ՔՈ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Ի՞նչ ամանորյա ֆիլմեր կառաջարկես որ ես դիտեմ։
*
Captionless Image
ՀԱՆԵԼՈՒԿ
Առաջ ծիրանենի էր, իսկ հիմա եղևնի,
Առաջ ուտելիքներով էին զարդարում, իսկ հիմա լույսերով։
Ի՞նչ է դա։ Գրի՛ր
*
Captionless Image
ՓԱՍՏ
Իսկ դու գիտե՞ս, որ նախկինում ոչ թե Ձմեռ Պապն էր նվերներ բերում մարդկանց, այլ մարդիկ էին Ձմեռ Պապին բերում նվերներ։ 
Իսկ դու ինչպե՞ս կուզեիր, որ Ձմեռ Պա՞պը նվերներ բերի, թե՝ դու։ Թե՞ հա՛մ Ձմեռ Պապը բերի, համ էլ՝ դու։
*
Captionless Image
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Այս բառերի տառերը խառնված են։ Տեղավորի՛ր տառերը ճիշտ հերթականությամբ և գրի՛ր այդ բառերը։

Որամնա, ծոտնառա, ույձն, կետդեեմբր, նըծա։
*
Captionless Image
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Կարդա՛ այս բանաստեղծությունը և գրի՛, թե ինչի՞ մասին էր այս բանաստեղծությունը։


Թե ձմռանը, թե ամռանը
Նա ունի կանաչ ճյուղեր,
Հրաշքի է նման տանը`
Տոն է իր հետ նա բերել:
Ճյուղերից կախ արջ ու ոզնի,
Արևներ ու աստղիկներ,
Թե որ սիրտդ միրգ էլ ուզի,
Կամ թե կոնֆետ`քաղիր,կեր:
Տոնի ծառ է նա իսկական,
Տարեմուտ է ,Նոր Տարի,
Հեքիաթի է նման այնքան
Խնդությունը շուրջպարի:
*
Captionless Image
ՀԱՐՑ
Ի՞նչ է դրվում տոնածառի ամենավերևի մասում որպես զարդարանք։
*
Captionless Image
ՓԱՍՏ
Գիտեի՞ր, որ Ամանորի «գույները» համարվում են կարմիրը, կանաչը, ոսկեգույնը: Կանաչը՝ կյանքի հաջողության, կարմիրը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, իսկ ոսկեգույնը` հարստություն: Իսկ դու ի՞նչ գույներ կընտրեիր և ի՞նչ կնշանակեին այդ գույները։
*
ԽՈՐՀՈՒՐԴ
Եթե քեզ համար տոնածառը միայն խաղալիքներով ու լույսերով զարդարելը ձանձրալի է, կարող ես տոնածառը զարդարել կոնֆետներով, ծաղիկներով, նույնիսկ՝ թղթադրամներով, ինչով ձեր սիրտը ուզենա։ 
Դու օրինակ բացի խաղալիքներից էլ ինչո՞վ կզարդարեիր տոնածառը 🌲💸։
*
Captionless Image
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Հին այբուբենի տառերով գրած են բառեր։ 
Օգտվի՛ր այդ այբուբենով և գրի՛ր նոր այբուբենի տառերով այս բառերը։

Հոոկենտյունեչմենբենեչրե, նուվյունեչրե, տյունոնուայբծաայբռա, Կենայբղատայբնուդա Պեայբպե։
*
Captionless Image
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
Ես քեզ առաջարկում եմ, որ փորձես պատրաստել այսպիսի թխվածքաբլիթներ Նոր Տարվա համար։ Ահա՛ բաղադրատոմսը։ Քեզ հաստատ շատ դուր կգա այն։ Պատրաստի՛ր և ասա՝ ստացվե՞ց, թե՝ չէ։ Եթե չէ, կներե՛ս 🙁, մեղավորը ես չէի, բաղադրատոմսն էր այդպիսին։ 🌲⭐
*
Captionless Image
ԽՈՐՀՈՒՐԴ
Այս խորհուրդը մենակ դու պետք է իմանաս, ուրիշները չպիտի իմանան։ Եթե դու ուզում ես բախտավոր լինել հաջորդ տարի, սփռոցի տակ դի՛ր մի քանի մետաղադրամ, բայց թաքուն, որ ոչ մեկ չնկատի։ Իսկ Ֆորտունան (հին հռոմեական երջանկության, դիպվածի և հաջողության աստվածուհին) կժպտա քեզ։
*
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Աշունից անցավ ձմեռը։ Ձմեռը դեռ չէր կարողանում սառեցնել անձրևի կաթիլները, որ հետո փաթիլներ դարձներ։ Վերջը Ձմեռը ուժ հավաքեց և սկսեց սառացնել անձրևի կաթիլները։ Կաթիլները փաթիլներ էին դառնում։ Եվ այդպես փաթիլներն իջնելով պառկում էին գետնին, ծառերին, ամեն տեղ։ Բայց աշունը դժգոհ էր և հաջորդ տարի նա ուզում էր մի խորամանկ պլան մտածել, որպեսզի հաղթեր ձմռանը։ Նա սկսում էր իր խորամանկ պլանը մտածել և ահա, թե ինչ մտածեց։․․․․․․․

Իսկ հիմա դու՛ շարունակիր։
*
ՔՈ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Փորձի՛ր մտածել նոր կանոններ Նոր Տարվա համար։
*
ՀԱՐՑ
Հաջորդ տարին ո՞ր կենդանու տարին է։
*
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Առաջարկում եմ լսես դասական երաժշտություն (Անտոնիո Վիվալդի «Ձմեռ»): Այս երաժշտությունը բաղկացած է 3 մասերից՝ 1-ին մաս, 2-րդ մաս, 3-րդ մաս։ Դուրդ եկա՞վ, էլ ի՞նչ երաժշտություններ գիտես ձմեռվա թեմայով։ 
*
Captionless Image
ԹՂԹԻՑ ԱՐՀԵՍՏՆԵՐ
Փորձեք պատրաստե այսպիսի ամանորյա թղթից փաթիլներ։ Այդ փաթիլները հեշտ է պատրաստել։ Ապա փորձի՛ր դու պատրաստես, վերցրու՛ ընդհամենը թուղթ ու մկրատ և սկսում ենք աշխատել։ Նկարի՛ր ֆոտո, հետո ինքդ քեզ ուղարկի, պատճենիր այդ ֆոտոյի URL-ը և դի՛ր այստեղ։ Իսկ եթե չստացվի տենց անելը, ապա գրի՛ր, թե ստացվե՞ց քո մոտ թե՞ չէ։
*
Captionless Image
Այսօր այսքանը։ Ամանորյա ամսագիրը ստեղծեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, արևմտյան դպրոց-պարտեզի, 4.3 դասարան Առնո Ադամյանը։ Քեզ դուր եկա՞վ իմ ամանորյա ամսագիրը, երևի քո մոտ էլ է մի քիչ ամանորի տրամադրություն ավելացվել։ Մենք դեռ կտեսնվենք, հաջողությու՜ն։ *
Captionless Image
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy