ՌՀՕ-ն թիմային մրցույթ է։ Մասնակից թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտի մոդել, որը կարողանում է իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել:
Թիմում մասնակիցների նվազագույն թիվը 2-ն է, առավելագույնը` 3-ը: Թիմը պետք է ունենա մարզիչ, ով պետք է լինի առնվազն 20 տարեկան: Թիմի մարզիչը չի կարող լինել թիմի անդամ:
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ
https://contests.am/world-robot-olympiad/ կայքում հրապարակված կարգերում:
Օլիմպիադայի ազգային փուլին մասնակցելու համար հարկավոր է մասնակցության հայտ լրացնել մինչև 2022 թ. հունիսի 15-ը ներառյալ:
Յուրաքանչյուր թիմի համար վճարը կազմում է 10.000 ՀՀ դրամ: Մասնակցության վճարը կատարելու վերջնաժամկետը 2022 թ. հունիսի 20-ն է: Մասնակցության վճարը փոխանցեք «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված «Այբ» կրթական հիմնադրամի 1930055663050100 հաշվեհամարին:
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը տեղի կունենա 2022թ․ հուլիսի 19-ին: