«Մարզային Դեբաթոնի» մասնակցության հայտ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ն Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ) հետ միասին հայտարարում են «Մարզային Դեբաթոն» երիտասարդական բանավեճերի ծրագրի մեկնարկի մասին։

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության աջակցության հիմնադրամի (NED) ֆինասավորմամբ և նախատեսված է Շիրակի մարզի 18-25 տարեկան ակտիվ երիտասարդների համար։

Ծրագրի օգնությամբ դուք կկատարելագործեք բանավիճելու ձեր հմտությունները, ինչպես նաև ձեռք կբերեք բազմաթիվ տեսական և պրակտիկ գիտելիքներ։

Ծրագրի ընթացքում մասնակիցները բաժանվելու են թիմերի, որոնց հետ առանձին աշխատելու են Դեբաթոնի փորձառու շրջանավարտները, ԱԺԻ և միջազգային փորձագետները։  Նախապատրաստական աշխատանքներից հետո թիմերը կբանավիճեն միմյանց հետ եզրափակիչ անցնելու հնարավորության համար։ Հաղթանակը կստանա այն թիմը, որն առավելագույն միավորները կհավաքի ժյուրիի կողմից։

Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր և ԵՆԿ-ի ու ԱԺԻ-ի այլ ծրագրերում ներգրավվելու հնարավորություններ։ 

📌Աշխատաժողովները առցանց են, իսկ բանավեճերը լինելու են դեմ առ դեմ։

📌Նախապատրաստական փուլը տևելու է մեկից երկու շաբաթ (շաբաթական 2-3 հանդիպում 1 ժամ տևողությամբ՝ երեկոյան ժամերին)։

⏲️📅Մասնակցության համար դիմումների վերջնաժամկետն է մայիսի 11֊ը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝

✉️📞ԵՆԿ, yic@yic.am, 095 91 91 97
✉️📞ԱԺԻ, mbabaeva@ndi.org, 091 74 70 14

Sign in to Google to save your progress. Learn more
Անուն Ազգանուն *
Ծննդյան տվյալներ *
(օր․ամիս․տարի)
Բնակավայր *
Հեռախոսահամար *
Էլ. հասցե *
Զբաղվածություն *
Required
Հիմնական զբաղվածության վայրը
Երբևէ մասնակցե՞լ եք բանավեճի: *
Ի՞նչ կտա Ձեզ «Դեբաթոնի» մասնակցությունը: *
Սույնով հաստատում եմ, որ ընտրվելու դեպքում պատրաստ եմ մասնակցել առցանց նախապատրաստական աշխատաժողովներին և դեմ առ դեմ բանավեճերին: *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy